Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանում տիրող իրավիճակին, բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին ու մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումներին` պետության սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար` նշելով, որ նրանց աշխատանքը անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից է, ինչը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի եւ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս