Թուրքիայում 103 տարում 112 լրագրող է սպանվել. 33-ը հայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայում 1909-ից մինչ օրս Թուրքիայում 112 լրագրող է սպանվել:Նրանց մեջ շատ են ազգությամբ հայերն ու քրդերը:”Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմի” մամուլի խոսնակ Նեջաթի Աբայը ներկայացրել է 1909 -ից մինչև հիմա սպանված լրագրողների ցուցակը: Թուրքիայում սպանված առաջին լրագրողը եղել է Հասան Ֆեհմին, ում մահվան օրն էլ ` ապրիլի 6-ին` կազմակերպությունը նշում է որպես “սպանված լրագրողների հիշատակի օր”:
1909-ի ապրիլի 6-ից մինչ օրս Թուրքիայում թիրախում են թուրքական և քրդական լրատվամիջոցները, ընդդիմադիր թերթերն ու լրագրողները, ասել է Աբայը: Լրագրողների մեծ մասը սպանվել է 1970-ական, 1980-ական եւ 1990-ական թվականներին:Հայ գրողների ու լրագրողների մեծ մասը սպանվել են 1915 թ.-ի ընթացքում, միակ բացառությունը 2007 թ. հունվարի 19-ին սպանված “Ակօս” թերթի խմբագիր Հրանտ Դինքն է, ով Թուրքիայում սպանված 33-րդ հայազգի լրագրողն է:”1915 թ-ի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված եւ աքսորված 220 հայ մտավորականների, մեջ 32 լրագրող եւ գրող կար: Նրանք բոլորն էլ սպանվեցին աքսորի ընթացում ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Սարգիս Մինասյան, Արմեն Դորյան, Ռուբեն Զարդարյան: Նրանցից շատերի գերեզմաններն անգամ հայտնի չեն: 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված “Ակօս” թերթի խմբագիր Հրանտ Դինքը այդ թիվը 33-ի հասցրեց”,- ասել է Նեջաթի Աբայը:
1990-1994 թվականների ընթացքում 18 քուրդ լրագրող է սպանվել: 1992-ի մայիսի 30-ին ստեղծված եւ 1994-ի ապրիլին փակված “Ազատ օրակարգ” թերթը հարձակումների թիրախում էր:




Լրահոս