Թեյի համաշխարհային գները եղանակային վատ պայմանների պատճառով 2012 թ-ի ընթացքում կաճեն 12 %-ով. հայտարարել է McLeod Russel India ընկերությունը:Երաշտն ու սառնամանիքը թեյի արտադրությամբ զբաղվող երկրներում, այդ թվում Շրի Լանկայում և Քենիայում, կարող են թեյի պակասուրդի պատճառ դառնալ:կանխատեսում է, որ բարձրորակ թեյի տեսակների գինը այս տարի 1 կգ-ի համար 3 դոլարով կթանկանա: Թեյ արտադրող` աշխարհի երկրորդ պետությունը համարվող Հնդկաստանում այս բույսի գինը կարող է բարձրանալ 10 %-ով: Քենիան, որ առաջատար դիրքեր է գրավում աշխարհում սև թեյի արտադրության ծավալներով, այս տարի նախորդ տարվա համեմատությամբ 31% -ով ավելի քիչ բերք կստանա:
Թեյն ամբողջ աշխարհում կթանկանա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ