Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին. Բեյլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հույս ունի, որ նոր մրցաշրջանը կարող է իր համար ավելի լավ ընթացք ունենալ, քան նախորդը:

«Այժմ շատ ավելի լավ մարզավիճակում եմ գտնվում, քան նախորդ ամռանն էի, երբ ստիպված էի սպասել տրանսֆերային գործարքիս ավարտին:

Զգում եմ, որ առաջիկա մրցաշրջանը կարող եմ սկսել ավելի արագ տեմպով և բարձր մակարդակի վրա: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին»,- նշել է Բեյլը:




Լրահոս