Ժողովուրդ. ԲՀԿ-ն ստորագրել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ-ն սկսել է ընդդիմադիր դաշտում խաղալ. այս կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն ընդդիմադիր քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, Հ8Դ-ի ու “”Ժառանգության”” հետ միասին ԲՀԿ անունից երեկ ստորագրել է “”Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին”” փաստաթղթի տակ: Ընդ որում, այս փաստաթուղթը ստորագրվել է ԲՀԿ ցուցակում հանգրվանած Հմայակ Հովհաննիսյանի` Քաղաքագետների միության հրավիրած քննարկման շրջանակներում: “”Ժողովուրդ””-ը տեղեկացել է, որ ԲՀԿ-ն այս քայլին գնացել է Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելուց հետո: Իսկ նպատակն ընտրություններից առաջ ընդդիմադիր կերպար ձեռք բերելն ու ընդդիմությունից ձայներ խլելն է: Ու հենց այս նպատակով էլ ժամանակին ԲՀԿ-ն ստեղծվել է: Թերթի հարցին, թե ԲՀԿ-ն իր քայլը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ, ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է. “”Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հրավերը եղել է Քաղաքագետների միության կողմից, ու ԲՀԿ-ն մասնակցել է””: 




Լրահոս