Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն օրեր առաջ զբաղեցրել է Կարլո Տավեկիոն:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տավեկիոն միանգամից անցել է իր աշխատանքին և նախ ցանկանում է լուծել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի հարցը:
Նշվում է, որ հավաքականը գլխավորելու ամենահնարավոր թեկնածուն Անտոնիո Կոնտեն է: Տավեկիոն արդեն զրուցել է այս հարցով Կոնտեի հետ, իսկ վերջինս էլ դեմ չէ մարզչական կարիերան Իտալիայի հավաքականում շարունակելու մտքին: