Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թեղուտի պաշտպանությանե զորակցող խումբը Լոս Անջելեսից բաց նամակով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, որը ներկայացնում ենք ստորև.
Վեհափառ Տեր,
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաև՝ Սփյուռքում։ Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնություններին ամեն օր իրենց զորակցությունն են հայտնում աշխարասփյուռ տարբեր հայ համայնքներից։
Խնդրի կարևորության և լուծման հրատապության մասին ահազանգում են մասնագետները և արհամարել այն նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի ապագային։ Այսօր անխնա օգտագործվում և սպառվում են Հայաստանի ներկա և ապագա սերունդների սեփականությունը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտվում և անդառնալի վնաս է հասցվում բնությանն ու շրջակա միջավայրին։ Այս ամենն անարդար սոցիալական քաղաքականության հետևանք է նաև, որ անմիջականորեն սպառնում է հայ ժողովրդի ապագա սերունդների կենսունակությանը ։
“Հայ Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործումե, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։Հայ Առաքելական Եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, պահպանել է մեր ինքնությունը, մեր տարածքը` հարկ եղած դեպքում նաև զենք վերցրել ի պաշտպանություն հայրենիքի: Բնության, որպես Աստծո արարչագործության նկատմամբ հոգածությունը Հայ եկեղեցու անմիջական առաքելությունն է։ Այսօր, Հայ Առաքելական եկեղեցին՝Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ պետք է սատարի մեր երկրի Աստվածատուր բնության պահպանությանն ուղղված արդար պայքարին:
Հայ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:
Հայ եկեղեցին պատրաստվում է Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնին` Սուրբ Զատիկին և խորհրդանշական կլինի, որ այս ժամանակահատվածում մեր Եկեղեցին իր զորակցությունը հայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին։




Լրահոս