Երեկ բենզինը կրկին թանկացել է, եւ կրկին 10 դրամով: Երեւանի բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինը, որը հունվարին 450 դրամ էր, մարտի վերջին` 490 դրամ, այժմ վաճառվում է 500 դրամով: Նմանապես` 10-ական դրամով, թանկացել են նաեւ մյուս տեսակների բենզինն ու դիզվառելիքը:
Հիշեցնենք, որ ՀՀ բենզին ներկրում են 5 ընկերություններ, բայց շուկայի մոտ 80%-ը զբաղեցնում են “Սիթի պետրոլ գրուպ” եւ “Ֆլեշ” ընկերությունները, եւ հենց նրանք են եղանակ ստեղծում:Հունվարյան թանկացումներից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում էր սկսել` պարզելու, թե որքանով են հիմնավորված բենզինի շուկայում տեղի ունեցած թանկացումները: ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներից պահանջել էր ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Մինչ օրս ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը շարունակվում է եւ, այն կարող է անսահման ձգվել: