սպանել է նախկին ընկերուհու մորն ու ներկա ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում մի դեռահաս սպանել է իր նախկին ընկերուհու մորը եւ նոր ընկերոջը, այնուհետեւ՝ ինքնասպան եղել, գրում է Foxnews.com-ը: Ոստիկանությունը հայտնել է, որ 19-ամյա Բրայան Դուգլաս Ուայթը մտել է իր նախկին ընկերուհու տուն եւ սպանել նրա մորը՝ Անժելա Սթեփեենին, որից հետո կացինով սպանել է նրա ներկա սիրեցյալին՝ 19-ամյա Ջեյքոբ Լի Բըրնսին, ապա ինքնասպան է եղել:Նրա 17-ամյա նախկին ընկերուհին վնասվածք է ստացել հարձակման ընթացքում, սակայն նրան հաջողվել է փախչել և զանգահարել 911: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս