Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանին:Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեսպան Ա. Սհոյանը նախարարին է փոխանցել Բուլղարիա այցելելու Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի պաշտոնական հրավերը:Նախարար Հ. Հակոբյանը դեսպանին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես կարևորելով բուլղարահայ համայնքի ակտիվ մասնակցությունը “Իմ Հայաստան” փառատոնին, “Արի տուն”, “Սփյուռք ամառային դպրոց” ծրագրերին, հոկտեմբերի 4-6-ը կայանալիք հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին և մյուս միջոցառումներին:Կողմերն առանձնակի շեշտադրել են մայրենի լեզվի ուսուցման, տարածման ու զարգացման խնդիրները բուլղարահայ համայնքում, Պլովդիվում “Հայ տուն-մշակութային տուն” ստեղծելու կարևորությունը:Քննարկվել են ինչպես ՀՀ սփյուռքի նախարարի հնարավոր այցին, այնպես էլ համայնքն ակտիվացնելուն, Սոֆիայում կայանալիք 10-րդ եվրոպական համահայկական խաղերին ակտիվ մասնակցություն ապահովելուն առնչվող և այլ հարցեր:
Հրանուշ Հակոբյանը ընդունել է Արսեն Սհոյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ