Հանրային հեռուստաընկերությունն ընդհանուր 1 ժամ անվճար եւ մինչեւ 3 ժամ վճարովի եթեր կհատկացնի համամասնական ընտրակարգով ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերին;
ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակից 8 կուսակցություններին եւ մեկ դաշինքին անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Ապրիլի 8-ին քարոզարշավը կմեկնարկի ԲՀԿ-ն, իսկ մայիսի 4-ին կավարտի ՀԴԿ-ն:
ԿԸՀ-ն նաեւ հաստատեց, որ ապրիլի 8-22-ը Հանրայինով, ժամը 18-ից սկսած, յուրաքանչյուրին կհատկացվի 2 րոպե անվճար, մինչեւ 4 րոպե վճարովի եթերաժամ, ապրիլի 23-28-ը` 2 րոպե անվճար, մինչեւ 5 րոպե վճարովի, իսկ ապրիլի 29-ից մայիսի 4-ը` 3 րոպե անվճար, մինչեւ 5 րոպե վճարովի եթերաժամ:
Իսկ Հանրային ռադիոն կհատկացնի ընդհանուր 2 ժամ անվճար եւ մինչեւ 3 ժամ եթեր կհատկացնի` ժամը 13.30-ին եւ 21.40-ին:
ԿՍԿՍԻ ԲՀԿ-Ն, ԿԱՎԱՐՏԻ ՀԴԿ-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ