Նախագահի թեկնածուն ավիավթարի զոհ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի նախագահի թեկնածու Էդուարդու Կամպուշը զոհվել է ավիավթարում, տեղեկացրել են տեղական իշխանությունները:

Ոչ մեծ մասնավոր Cessna 560XL ինքնաթիռը, որով թռչում էր 49-ամյա Կամպուշը, ընկել է Սան Պաուլու նահանգի նավահանգստային Սանտուս քաղաքի բնակելի թաղամասում: Զոհվել են ևս չորս ուղևոր և երկու օդաչու: Որոշ տեղեկությունների համաձայն, օդանավում կարող էին գտնվել նաև քաղաքական գործչի կինը և նրա կրտսեր որդին:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը եռօրյա սուգ է հայտարարել և չեղյալ է համարել իր նախընտրական քարոզչական միջոցառումները: «Ողջ Բրազիլիան սգում է, – ասվում է Ռուսեֆի հայտարարությունում, – Այսօր մենք կորցրեցինք մեծ բրազիլացու՝
Էդուարդու Կամպուշին: Մենք կորցրել ենք լավ ընկերջը»:

BBC-ի թղթակցի փոխանցմամբ, Բրազիլիան շոկ է ապրում քաղաքական գործչի մահվան պատճառով: Կամպուշը երկու անգամ եղել է Պերնամբուկուի նահանգապետը, նա ունի հինգ երեխա:




Լրահոս