Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները տարբեր հարթակներից խոստանում են ներքաղաքական բազմաթիվ փոփոխություններ առաջիկայում, որոնք պետք է հանգեցնեն իշխանափոխության: Ի վերջո աշնանային «թեժացումներ» սպասվու՞մ են: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` մեր երկրում տիրող ներքաղաքական իրադարձությունները միայն աշնանը չէ որ թեժանում են:
«Տարվա բոլոր եղանակներին էլ երկրի սոցիալ-քաղաքական համակարգում լինում են բազմաթիվ փոփոխություններ, այնպես որ միայն աշնան վրա կենտրոնանալ պետք չէ»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղարը: Վերջինիս ներկայացմամբ` «քառյակի» անդամներն առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում են հանդիպում կազմակերպել, որի ժամանակ էլ պարզ կդառնա` հատկապես ինչ փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:
«Մենք բոլորս տեսնում ենք` երկրում ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրները լուծելու համար ադեկվատ տարբերակներ են պետք մշակել»,- հավելեց Ն. Զոհրաբյանը:
Լուսինե Հակոբյան