մեկ շաբաթում միլիարդներ են կորցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շաբաթվա ընթացքում մոլորակի ամենահարուստ 20 անձինք կորցրել են 9.1 մլրդ դոլար` եվրագոտու ճգնաժամի խորացման մտավախության ու համաշխարհային շուկաների կտրուկ անկման հետեւանքով, -հայտնում է Bloomberg-ը:Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը նվազել է 1.5 մլրդ դոլարով:Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մեկ շաբաթում կորցրել է 558.1 մլն դոլար:Մեծ կորուստ է ունեցել նաև H&M նախագահ Ստեֆան Փերսոնը` 1.4 մլրդ դոլար: 39.4 մլրդ դոլար կարողության տեր իսպանացի օլիգարխ Ամանսինո Օրտեգան կորցրել է 1.2 մլրդ դոլար` Industria de Diseno Textil ընկերության բաժնետոմսերի գնի 0.3% անկման արդյունքում:




Լրահոս