Ոստիկանությունը Արմավիրի միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանության Արմավիրի քննաչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հայաստանի դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012ապրիլի 6-ին “Արմավիր բժշկական կենտրոն”-ից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով  հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Առնակ Կուրղինյանը:Բացի այդ, նույն օրը` ժամը 10:00-ին, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել  Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Պողոսյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված անձինք վնասվածքներն են ստացել նույն օրը` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց հետ ունեցած վիճաբանության ժամանակ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս