Այսօր Տոկիոյում տեղի ունեցավ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը: WBC վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանական (16-0-2) առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը: Ճապոնացին պարտության մետնեց Վիկ Դարչինյանին (37-6-1): Մենամարտը տևեց 12 ռաունդ, որի ավարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Յամանակային:
Այսպիսով՝ Դարչինյանը կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը: Նախորդ մենամարտում հայ մարզիկը պարտվել էր պանամացի Անսելմո Մորենոյին: