«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մարտի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին: Նշված օրը բժիշկները նախատեսել էին երիկամների փոխպատվաստում իրականացնել, սակայն վիրահատության 45 րոպեների ընթացքում պարզել են, որ դոնորը եւս առողջական լուրջ խնդիրներ ունի: Արա Բաբլոյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ դրանում որեւէ արտառոց բան չկա: «Այո՛, նման բան եղել է, բայց ոչ ոք չի բողոքել, ուղղակի այդ վիրահատության ընթացքում պարզաբանվել է մի բան, որը հետազոտությունները չեն պարզաբանել»,-շտապեց բացատրել մարդու կյանքի հետ գործ ունեցող այս օրենսդիր բժիշկը, ով ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի 20-րդ տեղն է զբաղեցնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ