ՖԱՇԻՍՏՆ ԻՆՔԴ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայերին անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը Եվրանեսթի կազմակերպիչներից պահանջել է գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին: «Եւ հիմա այստեղ Իլհամ Ալիեւի ելույթը հաստատեց մեր այն մտահոգությունը, թե ինչու չէր կարելի այստեղ անցկացնել նիստ»,-ասված է հայկական պատվիրակության նամակում: Հայկական պատվիրակությունը նաեւ պահանջում է, որ այս կառույցի կողմից ամբիոն չտրամադրվի այն գործիչներին, որոնք իրենց ելույթներում քարոզում են բռնություն եւ քսենոֆոբիա: Նամակից բացի, Ադրբեջանի նախագահի ելույթին մեր պատգամավորներն արձագանքել են նաեւ ելույթների միջոցով:




Լրահոս