ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի 02.03.2012թ. հ. 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը նյութեր ներկայացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը դիմում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Գապբնակշին», «Նարեկգրադ», «Գրադինվեստ», «Վիզկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների եւ անհատ ձեռներեց Գագիկ Պապոյանի հետ կնքված` պետության եւ հասարակության կարիքների համար վերցված գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր ունեցող անձանցից պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք են բերել գույքային իրավունք, ներկայացնելու իրենց եւ իրացված տարածքների բնակիչների միջեւ կնքված պայմանագրերը «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ` մինչեւ ս.թ. ապրիլի 25-ը, ք. Երեւան, Փ.Բուզանդի 1/3, 5-րդ հարկ, 501 սենյակ:




Լրահոս