Ամերիկացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած հայկական 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ անալիզներն ու պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման նկատմամբ զգայունությունը մասամբ պայմանավորված է գեներով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշներն առավել ցայտուն են դրսեւորվում այն անձանց դեպքում, որոնք կրում են գենի 2 տարբերակներ, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար, որն էլ ձեւավորում է մարդկանց համապատասխան տրամադրությունն ու վարքագիծը: Նշվում է, թե հետազոտությանը մասնակցած անձանց 90%-ը երկրաշարժից հետո դիակների, իսկ 92%-ը` վիրավոր մարդկանց ականատես են եղել:
ԳԻՏԱՓՈՐՁ ՍՊԻՏԱԿՑԻՆԵՐԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ