Ապրիլի 7 ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Ուղերձում ասված է. “”Ի սրտե շնորհավորում եմ մեր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելի կանայք, մեր հինավուրց պատմությանն ապացուցել է, որ դուք եղել և այսօր էլ շարունակում եք մնալ մեր ազգի հարատևման երաշխավորներից մեկը, իսկ սքանչելի այս տոնը լավ առիթ է կրկին մատուցելու ձեզ մեր մեծարանքն ու երախտագիտությունը: Հոգատար մայր, քույր, անհրաժեշտության դեպքում, նաև ազգի ֆիզիկական գոյատևման համար զենքը ձեռքին պայքարող ու աշխարհում ամենագեղեցիկը. Սա է ձեր կերպարն ու նկարագիրը: Կրկին շնորհավորում եմ մեր կանանց Ապրիլի 7 ը: Թող, որ ձեր հարկերի տակ մշտապես իշխեն ջերմությունն ու ընտանեկան երջանկությունը:
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան “”