Այս պահին Մաշտոցի պուրակում մի խումբ հայ երիտասարդներ և մեծահասակներ դրամահավաք են իրականացնում Երևան քաղաքի կոլորիտը զարդարող անվաչմշկորդ Լևոն Աբգարյանին օգնելու համար, որպեսզի նա չկորցնի հայրական օջախը:
Պուրակում գտնվող դաշնամուրի վրա Լևոնը ներկայացնում է իր գրած Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչպես նաև այլ կատարումներ դաշնամուրի և կիթառի վրա: Ներկա են Լևոնի ընկերները, հասարակության կողմից շատ հարգված մարդիկ:
«Շատերդ եք տեսել ինձ Երևանի փողոցներում ականջակալներով սլանալիս:
Այս պահին ես հայտնվել եմ մի բարդ իրավիճակում. մի քանի տարի առաջ իմ բնակարանը ես վաճառեցի իմ մտերիմներից մեկին՝ հիփոթեքային պայմանագրով և բավականին մոտ համարելով ու վստահելով նրան՝ բանկի փոխանցած ողջ գումարը, այն է՝ 70.000 ԱՄՆ դոլլար, տվեցի նրան՝պայմանով որ պետք է վերադարձներ: Այդ մարդը, սակայն, չարաշահելով իմ վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար և անհետացել:
Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից աճուրդի է դրել իմ բնակարանը և ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլլար գնով: Քանի որ սա նախնական գինն է, անհրաժեշտ կլինի ևս 10.000 ԱՄՆ դոլլար՝ տունը վերջնական գնելու համար: Ես ձեր օգնությանն կարիքն ունեմ, որպեսզի չհայտնվեմ փողոցում»,- ասաց անվաչմշկորդը իր ողջույնի խոսքում:
Ի դեպ, աճուրդին հետևելու համար կարող եք այցելել akson.am կայք,անշարժ գույքի բաժնում երևում է իմ բնակարանը՝ ՀՀ.ք.Երևան, Կոմիտասի պողոտա 30 շենք, թիվ 49: