Իրանի արևմտյան հատվածում՝ Դիզֆուլ քաղաքի մոտակայքում, 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության մամուլի կենտրոնից, փոխանցում է gazeta.ru-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 6:32-ին, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Դիզֆուլ քաղաքը գտնվում է Թեհրանից 480 կմ հեռավորության վրա: