Ոստիկանության գործողությունները կրկին բորբոքել են կրքերը Ֆերգյուսոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանությունը ծխարձակող նռնակներ է օգտագործել՝ առնվազն 400 ցուցարարների ցրելու նպատակով: Քաղաքում արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիներ են անցկացվում ոստիկանի կողմից 18-ամյա սևամորթ երիտասարդ Մայքլ Բրաունի սպանության հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ոստիկանները ծխանռնակները նետել են զրահապատ մեքենաներից, որոնցով նրանք ժամանել էին ցույցի անցկացման վայր:

Ծխի տարածման շրջանում են հայտնվել նաև երեխաների հետ եկած ցուցարարները: Բողոքի ակցիայի որոշ մասնակիցների խոսքով, ոստիկանության այդ գործողությունները բորբոքել են մինչ այդ խաղաղ ցույցի մասնակիցների կրքերը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս