Երեկ Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքում կայացած գյուղապետի արտահերթ ընտրության քվեարկության նախնական արդյունքներով՝ հաղթել է հանրապետական թեկնածուներից մեկը` Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանը:
Վերջինիս օգտին, ըստ ԿԸՀ կայքէջի հրապարակած տվյալների, քվեարկել է 56, իսկ մրցակցի՝ դարձյալ հանրապետական, ոչ մի տեղ չաշխատող Սամվել Նանայանի օգտին՝ 37 ընտրող:
Հիշեցնենք, որ ընտրություններին գրանցված երրորդ թեկնածուն՝ հանրապետական, ոչ մի տեղ չաշխատող Աշոտ Մկրտչյանը սահմանված ժամկետում ինքնաբացարկ էր հայտնել:
Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ալվարում գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի մահվան հետևանքով: