Թուրքիայի դեսպանատան վրա կրակողը հայազգի Արթուր Միրզոյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակել է 43-ամյա Արթուր Միրզոյանը. տեղեկացնում է Московски комсомолец-ը:

«Добрый лес» ընկերության տնօրեն Միրզոյանն անցած գիշեր վերցրել է որսորդական հրացանը և 2 անգամ կրակել Թուրքիայի Հանրապետության զինանշանի վրա: Երկու գնդակն էլ դիպել են նշանակետին: Սակայն տղամարդը չի կարողացել փախուստի դիմել. կրակոցներին անմիջապես արձագանքել են ոստիկանները, որոնք տեսախցիկների օգնությամբ հետևել են, թե որ ուղղությամբ է փախչում Միրզոյանը, և անմիջապես ձերբակալել են նրան:

Ոստիկանների կարծիքով՝ Արթուր Միրզոյանի քայլի դրդապատճառը հայ-թուրքական դարավոր թշնամանքն է, ինչը սրվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտում հակամարտության վերջին էսկալացիայի ֆոնին:




Լրահոս