Այսօր Ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում “Մերսդեդես” մակնիշի 19 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս գալով Ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է մայթեզրի բետոնե արգելապաշտնեշներին, որից հետո հարվածել էլեկտրասյանը։ Հարվածի հետևանքով էլեկտրասյունը պոկվել և մոտ 5 մետր շպրտվել է։ Հարվածի արդյունքում մոտ 60 մետր էլ շպրտվել է ավտոմեքենայից պոկված գազի բալոնը։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով “Արմենիա” բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորը։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը։Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հիվանդանոց մեկնած ավագ քննիչ Հ. Հակոբյանը պարզել է, որ տեղափոխված անձիք Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Հովհաննես Մկրտչյանն է և Վանաձորի բնակիչ 30-ամյա Խաչատուր Սարդարյանը։
Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը։