Վարդան Պետրոսյանի հարցով ստորագրահավաք կանցկացվի նաև մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր, օգոստոսի 7-ից սկսած՝ ամեն օր՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, տեղի էր ունենալու ստորագրահավաք:

Չնայած Երևանում ստորագրահավաքը դեռևս շարունակվում է, կազմակերպիչները մտադիր են այն անցկացնել նաև մարզերում: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց ստորագրահավաքի նախաձեռնող Ալինան:

«Ստորագրահավաքը կմեկնարկի շաբաթ կամ կիրակի: Առաջինը կանցկացվի Գյումրիում և Էջմիածնում», – նշեց նա:

Ալինան նշեց, թե արդյունքները դեռևս չեն ամփոփել, սակայն ակտիվությունը ոգևորիչ է եղել:

«Դա, իրոք շատ ողբերգական դեպք է, սակայն չի կարելի աչք փակել դատարանի կեղծիքների վրա: Դատաքննության ընթացքում իրենք կարևոր հանգամանքներ են բաց թողել, և դրանք մեկ անգամ ևս պետք է փորձաքննվեն: Մեր պահանջն ընդամենը դա է, որ նշանակվի անկախ փորձաքննություն», – հավելեց նա:




Լրահոս