վաճառել է երիկամը iPad եվ iPhone գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չինաստանում 17-ամյա տղան վաճառել է իր երիկամը  iPad ու iPhone գնելու համար:Չինաստանում արգելվում է մարդու օրգանների վաճառքը, ուստի 5 մարդ դատարանի առջև է կանգնել` 17-ամյա անչափահասից երիկամ գնելու մեղադրանքով: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դեռևս մեկ տարի առաջ`2011- ապրիլին, Չինաստանում բնակվող 10-րդ դասարանցի տղան, ծնողներից թաքուն վաճառել է իր աջ երիկամը:Վաճառված երիկամի դիմաց ստացած գումարով նա իրեն iPad և iPhone է գնել: Կարճ ժամանակ անց երիտասարդը սկսել է տառապել երիկամային անբավարարությամբ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Գործով 5 մարդ, որոնց թվում բուժանձնակազմը, մեղադրվում են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ:




Լրահոս