Ցյուրիխի տաքսին համարվում է ամենաթանկն աշխարհում: Այստեղ մեքենա պատվիրելն ավելի թանկ արժե, քան Փարիզում, Լոնդոնում և նույնիսկ Նյու-Յորքում:
3 կմ ուղևորություն այստեղ արժե 19.17 դոլար:
Համեմատության համար Ամստերդամում վարձու մեքենայով այդքան տարածություն գնալը կարժենա 12.38 դոլար: Լոնդոնում տաքսիները կտանեն 11.87, Բեռլինում 11.75, Սիդնեյում 9.35, իսկ Փարիզում 7.66 դոլարով: Ամենաշահավետ քաղաքն այս առումով համարվում է Նյու-Յորքը:
Պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է գնագոյացումն ըստ բնակչության կարգավիճակի: Դրա համաձայն՝ ավելի բարձր սոցիալական մակարդակ ունեցող երկրներն արդարացնում են այդ գները: Այնտեղ կյանքի մակարդակն ավելի բարձր է, քան այլ երկրներում, հայտնում է The Local-ը: