Վլադիմիր Պուտինին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Միջազգային քրեական դատարան է դիմել փաստաբան Իգոր Կովրիգինը՝ մի խումբ լրագրողների, իրավաբանների և իրավապաշտպանների խմբի նախաձեռնությամբ:
Հաագայի դատարանի լիազորությունների շրջանակը ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների քննումն է: Նման մեղադրանքներ են կարող ներկայացված լինել նախկին և ապագա նախագահ Պուտինին: Խոսքը հատկապես Պուտինի հրամանով և իմացությամբ ուժային կառույցների կողմից Ռուսաստանի քաղաքացիների սպանության մասին է: Հայցը արդեն քննության է վերցված:Կովրիգինը, ով անվտանգության նկատառումներով Շվեյցարիայում է ապրում, նաև ստեղծել է հատուկ էլեկտրոնային կայք` putinapodsud.org: Այստեղ ամեն ցանկացող կարող է իր ստորագրությունը թողնել հայցի տակ: Այս պահի դրությամբ ստորագրածների թիվը մոտ 200 է, բայց, ինչպես փաստաբանն է նշում, ,մարդիկ չեն ցանկանում երևալ` վախենալով իշխանությունների կողմից հաշվեհարդարի ենթարկվելուցե։