ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում

Բացի այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծում տալ Արմավիրի մարզի, Արգավանդ համայնքի բնակիչների բարձրացրած խնդիրներին, նա նաեւ անձամբ համտեսեց գյուղնախարարի քաղած կարմիր ձմերուկը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել Խաղողօրհնեքի տոնի խորհուրդը։ Ի՞նչ է խորհրդանշում այս տոնը։

Մարիամ Հարությունյան (25 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ավանդության համաձայն` Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Սուրբ Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզման ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Սուրբ Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սուրբ Կույսը նաեւ պատվիրել է Ս. Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սուրբ Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Սուրբ Աստվածամայրը գնացել է վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս. Հովհաննեսը վերցրել է մի տախտակ եւ տվել Սուրբ Աստվածածնին ու խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Սուրբ Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել եւ երեսին դրել, այնուհետեւ թրջել արցունքներով եւ Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից եւ զանազան հիվանդություններից: Սենյակի վերեւում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Սուրբ Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» եւ ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Երբ Առաքյալները բացում են գերեզմանը, Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Դա նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել Իր մորը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է տեղեկացված լինել նման տոների եւ ծեսերի պամություններին։

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որքա՞ն է կազմում նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը:

Ռիմա Միքայելյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 5 %-ը: Սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե աշխատավարձի չափը գերազանցում է 500 000 դրամը, ապա սոցիալական վճարի չափը կազմում է՝ աշխատավարձի 10 տոկոսի եւ 25 000 դրամի տարբերության չափով: Օրենքով սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ՝ մինչեւ 2020 թվականը՝ 500 000 դրամ, սկսած 2020 թվականից՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (մինչեւ 2020 թվականը` սոցիալական վճարի ամսական գումարը չի կարող գերազանցել 25000 դրամը): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իբր սոցվճարները քիչ էին, հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո, որով գանձվող պահումները կազմում են շուրջ հինգ տոկոս, 1974թ-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները, կարելի է ասել, իրենց աշխատավարձի մեկ երրորդը թողնում են պետությանը, ինչը զգալի հարված է յուրաքանչյուրի գրպանին:




Լրահոս