ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ուզում եմ նշել, որ ընտրակաշառք նկատի ունեմ միայն փողը»:

Արայիկ Հայրապետյան «Երկիր»

Իհարկե, ինչպես շորն ու կոշիկը, Հայաստանում ընտրակաշառք հասկացությունը եւս ճաշակի հարց է: Մարդ կա` գերադասում է փողը, մարդ կա` բնամթերքը: Տվյալ դեպքում «Օրինաց երկիր»-ը գերադասում է իր ժամկետանց մուրաբաներն ու ջեմերը բաժանել: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի բաժանած մուրաբա-ընտրակաշառքներն Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկության արտադրանքն են: Բայց քանի որ իրենց որակով չեն փայլում, դրա համար էլ դժվար են վաճառվում: Սա է հավանաբար պատճառը, որ ՕԵԿ-ը միանգամից իր արտադրանքն է բաժանում, այլ ոչ թե դրանից գոյացած գումարը: Իսկ ՕԵԿ-ի կողմից չգնահատված Լավանդայի Արայիկն արդարացնում է երեւույթը:




Լրահոս