Ինչպե՞ս կարելի է հավատալ Հայրիկյանի անկեղծությանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեռեւս օգոստոսի 14-ին Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել: Սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել:

Երեկ Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 8-ից հացադուլ սկսել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Նա քաղցած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Սարգսյանը հրաժարական չի տվել: Ինչ խոսք, ինքնաոչնչացման ճանապարհով իշխանափոխության հասնելը մեծ զոհաբերություն է, բայց դրան կարելի էր հավատալ, եթե Հայրիկյանն իսկապես անկեղծ լիներ: Սակայն այդ հարցն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ ԱԻՄ առաջնորդին դեռեւս 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքը եւ գուցե ելքը փոխելու, կարելի է ասել, պատմական շանս էր տրվել (իհարկե դժբախտ դեպք եղավ. մահափորձ կատարվեց նրա նկատմամբ):

Սակայն այդ օրերին ԼՂՀ նախագահից սկսած մինչեւ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները հերթով այցելեցին Հայրիկյանին հիվանդանոց, համոզեցին, որ ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելու դիմում չներկայացնի, նա էլ համաձայնեց: Փոխարենը՝ 43 մլն դրամ փոխանցվեց Հայրիկյանին՝ Եվրոպայում բուժվելու համար:

Մինչդեռ չի բացառվում, որ նախագահական ընտրությունները հետաձգելով հնարավոր էր քանդել իշխանական բուրգը եւ փոխել ՀՀԿ-ի գծագրած սխեման: Հիմա այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Հայրիկյանի անկեղծությանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս