Մաքսային միության երկրների ղեկավարները կհանդիպեն Ուկրաինայի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միության անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 26-ին Մինսկում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամային հումանիտար իրավիճակը:

Մինսկում կայանալիք համդիպմանը ներկա կլինեն նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ Քեթրին Էշթոնը, Կարել դե Գուխտը և Գյունտեր Էթինգերը:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպի մամլո ծառայության ներկայացուցիչ Մարի Հարֆը, ամերիկյան վարչակազմը ողջունում է Մինսկում բազմակողմ հանդիպման կազմակերպումը:




Լրահոս