Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արիտուն» 2014թծրագրի վերջին՝ 8-րդ փուլը:

Ծրագրիմասնակիցներին ՀՀսփյուռքի նախարարի անունից ողջունեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջույնը: Ձեր երազանքը իրականություն է դարձել, և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը նոր ընկերների հետ, իսկ ընկերների շրջանակըթե՛ տարածքային, թե՛ քանակային առումով մեծանալու է: Նաև հայերեն եք սովորելու, ինչը շատ կարևոր է: Հայերենը մեր ինքնության խորհրդանիշն է: Հայրենիքում գտնվելու այս օրերին շփվեք միայն հայերենով»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար:

Ավանդույթի համաձայն՝ նախարարի տեղակալը «Արի տան» շապիկ հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ 13 ամյա Սերբան Ջորջ Լազարովիան Ռումինիայից:

Մասնակիցները դիտեցին «Արի տուն» ֆիլմը:

«Արիտուն» ծրագիրնիրականացվումէ 2009 թվականից: ՄեկնարկիտարումՀայաստան է այցելելաշխարհի 14 երկրից 14-25 տարեկան 317, իսկ 2010թ.՝ 560 երիտասարդ՝աշխարհի 26 երկրից: 2011թ. «Արիտուն» կանչովՀայաստանեկավավելիքան 812 սփյուռքահայ պատանի՝ 35 երկրից, 2012 թ.՝ 912  երիտասարդ՝ 40 երկրից, 2013- -ին՝ 924 սփյուռքահայ՝ 36 երկրից: Այստարիծրագրինմասնակցելէ 1075 պատանի և աղջիկ աշխարհի 38 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Տիգրանակերտի իսլամացած հայերի 48 հոգանոց խումբը, Արցախից 80 և  Սիսիանից 16 պատանի և աղջիկ:

Ծրագրի վերջին՝ 8-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան է  ժամանել 13-18 տարեկան  սփյուռքահայ 45 պատանի ու աղջիկ՝ ՌԴ-ից, Վրաստանից, Իսպանիայից, Գերմանիայից,  Բելգիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից,  Լիբանանից, Սիրիայից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:




Լրահոս