«Խալկը չունի թույլ կողմեր, միայն՝ ուժեղ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստանդարդ»-ի բելգիացի պաշտպան Վան Դամմը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղից առաջ կիսվել է «Զենիթ»-ի մասին իր տպավորություններով: Հենց այդ ակումբի հետ էլ նա և իր խաղընկերները պետք է մրցեն՝ խմբային փուլից դուրս գալու համար:

«Զենիթ»-ը շատ լավ թիմ է, շատերը չեն գնահատում նրան և առհասարակ Ռուսաստանի Պրեմիեր լիգան:

Կա՞ն Խալկի մոտ արդյոք թույլ կողմեր: Նա թույլ կողմեր չունի, միայն ուժեղ: Ոչ մեկ չի հավատում, որ մենք կանցնենք «Զենիթ»-ին, բայց, միևնույն է, մենք պետք է խաղանք: Խոստանում եմ, որ կպայքարենք խաղադաշտում», – Դամմի խոսքերն է մեջբերում «Спорт день за днём»-ը:

Հիշեցնենք, որ «Ստանդարդ»-«Զենիթ» հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45 :




Լրահոս