«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ մտադիր չէ այս ամառ փոխել իր ակումբը:
32-ամյա դարպասապահը վստահ է, որ կարող է երիտասարդ բելգիացի դարպասապահ Տիբո Կորտուայի հետ պայքարել հիմնական կազմում ընդգրկվելու համար:
Հիշեցնենք, որ Կուրտուան լոնդոնյան ակումբ է վերադարձել Մադրիդի «Ատլետիկո»-ից, որտեղ հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Չեխն իր հետագա ճակատագրի մասին որոշում կկայացնի միայն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկից հետո: «Բեռնլի»-ի դեմ խաղի ժամանակ Մոուրինյոն վստահել էր դարպասը Կուրտուային: