Թուրքիայի նոր վարչապետը կդառնա երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս մասին իր հրաժեշտի արարողության ժամանակ հայտնել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր armlur.am-ը, ավելի վաղ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ նոր վարչապետի անունը կհրապարակվի օգոստոսի 26-ին՝ իր երդմնակալության արարողությունից հետո:
Ահմեդ Դավութօղլուն կդառնա նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր նախագահը: