Թուրքիան պետք է ներողություն խնդրի եվ փոխհատուցում տա հայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիան Հայոց Ցեղասպանության համար պետք է նորողություն խնդրի  եւ հայերին ֆինանսական փոխհատուցում տալու համար ներքին օրենսդրական ճանապարհներ ստեղծի. Թուրքական Radikal-ում տպագրված իր հոդվածում գրել է թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը:”Միշտ հարց է առաջանում` Հայկական հարցի շրջանակներում որևէ միջազգային դատարան կկարողանա մեղավոր ճանաչել: Այս հարցին իմ պատասխանն է` “ոչ”,- գրել է նա: Թուրք հրապարակախոսը նշել է, որ որեւէ դատարան Թուրքիայի դատել չի կարող, քանի որ 1915-ի մեղավորներից ոչ մեկն այլեւս կենդանի չէ: Նա առաջարկել է խնդրի լուծման իր տարբերակը` “Օրինակ` Թուրքիան կարող է ասել. “1915 -ի դեպքերը մարդկության մեծ ողբերգություններից է եւ մենք ընդունում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ “Միություն եւ առաջադիմությունե կուսակցության կառավարությանը  եւ այդ ողբերգական կիադարձությունների զոհ դարձած մեր հայ եղբայրներից ու նրանց ժառանգներից ներողություն ենք խնդրում”: Օրհան Քեմալ Ջենգիզը պնդում է, որ Թուրքիան, սակայն, միայն ներողություն խնդրելով չի կարող բավարարվել: Ֆինանսական փոխհատուցում տալու ճանապարհները նույնպես պետք է գտնվեն:”Ուստի առաջարկում եմ, հայերի կրած վնասները փոխնատուցելու համար “իրավական ճանապարհներ” ստեղծել: Այդպիսով կլուծվի փոխհատուցման, թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական կողմը”,- նշել է Ջենգիզը: Փոխհատուցումն, ըստ հրապարակախոսի, կարող է “անհատական լինել” և յուրաքանչյուր դեպքի համար առանձին մոտեցում ունենալ: Օրինակ` սեփականության իրավունքը հաստատող կամ որևէ այլ փաստաթղթով 1915 -ին Օսմանյան կայսրությունում ունեցվածք ունեցած հայերի ժառանգներին թուրքական օրենքների շրջանակներում փոխհատուցում տրվի: Թուրքիան կարող է ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի հետ բանակցության սեղանի շուրջ նստել և միջազգային փաստաթուղթ ստորագրել, որում կամրագրվի, որ հայերի վնասները միայն թուրքական դատարաններով կարող են փոխհատուցվել:”Հավատացեք, որ Թուրքիան դա հեշտությամբ կարող է անել եւ լուծել այս խնդիրը: Այս ամենն անելով նախ ամբողջ աշխարհի աչքերում կդադարի նվաստ լինել: Պետք է այս ժխտողական քաղաքականությունը մի կողմ դնենք և այս երկրից վտարված Օսմանյան կայսրության հայերի ողբերգությանը բաց սրտերով նայենք: Ամենից առաջ պետք է մենք մեր հանդեպ անկեղծ եւ պարկեշտ լինենք: Մնացյալը հեշտությամբ կհաղթահարենք, հավատացած եղեք…”,- եզրափակել է հոդվածագիրը:
Ջենգիզը նաև երեկ այս թեմայով հրապարակում է ունեցել նույն պարբերականում, որտեղ թուրքական կառավարությանը մեղադրել էր Հայկական հարցի շուրջ որևէ քաղաքականություն չունենալու, այլ միայն սպառնալիքներով խնդրի լուծումը կասեցնել փորձելու մեջ:”Թուրքիան հույս ունի, որ հայերը մի օր կմոռանան այդ մասին և հարցը կփակվի: Սակայն հայերն այդ մասին երբեք չեն մոռանալու: 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը և այդ թիվը տարեցտարի ավելանալու է”,- գրել էր նա:




Լրահոս