Վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը վերջնականապես կլուծվի Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո: Այս մասին այսօր “Ալիա” թերթին տված հարցազրույցում ասել է վրացի պատգամավոր Կախա Կուկավան, ով նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոյի հետ: Նա նշել է, որ Մոսկվայում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր: Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ Ռուսաստան արտահանումը կվերականգնեն վրացական 6 գինեգործ ընկերություններ: “Արտադրանքի` ռուսական շուկա վերադարձը մեր գյուղատնտեսությունը, մեր գինիները փրկելու միակ հնարավորությունն է”,- ասել է պատգամավորը` միևնույն ժամանակ հավելելով, որ Ռուսաստան տարեկան կարող է արտահանվել 10 մլն շիշ գինի: Իսկ մինչ արգելքը, տարեկան արտահանվում էր 4 անգամ ավելի շիշ:
Վրացական գինին ռուսական շուկա կվերադառնա Պուտինի երդմնակալությունից հետո
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ