Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ ՍԵՐԳՈՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շտապում էր մտնել կառավարության շենք, բակում հավաքված գյուղացիներից մեկը նկատեց նրան եւ հարցրեց. «Պարո՛ն նախարար, ներկրվող վարունգի ու լոլիկի համար ենք եկել, ի՞նչ անենք: Մեր արտադրածը չենք կարողանում ծախել, քանի որ դրսից վարունգ ու լոլիկ են ներկրում»: «Օրինաց երկիր» կառուցելու պատրաստակամություն ստանձնած նախարարն էլ տարավ, բերեց եւ ուսերը թոթվելով` խիստ պաշտոնապես հայտարարեց. «Ի՞նչ անեմ, թող չներկրեն»: Ու սա ասում է այն նախարարը, ով մտադրված է աղոթքներով կտրուկ բարձրացնել գյուղացիների եկամուտները` միաժամանակ խոստանալով դեմքով շրջվել դեպի գյուղացին: Բայց պարզվում է, որ նախընտրական այս օրերին նախարարը գյուղացիների հավեսը չունի: Հիշեցնենք, որ օրերս էլ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե նախարարները պարտավոր են կուսակցության քարոզչությամբ զբաղվել: Հավանաբար սա է պատճառը, որ Սերգո Կարապետյանը տարօրինակ պահվածք է դրսեւորել եւ ուսերը թոթվելով` հեռացել է:




Լրահոս