«Կան կուսակցություններ, որոնք ծրագրեր չեն առաջարկում»:
Կուսակցական ծրագրերին սպասողներ թերեւս արդեն չկան էլ: Եթե նույնիսկ առաջիկա քարոզարշավին մեծածավալ ծրագրեր առաջարկվեն, ապա միեւնույն է, դրանք ընթերցելու պահանջարկ չկա: Ուստիեւ հին ծրագրերը թարմացնելու, վերաշարադրելու կարիք քաղուժերն այս անգամ չեն ունենա, մարդիկ էլ բոլորին լավ են ճանաչում ու կողմնորոշվում են` նայելով ոչ թե իրար կրկնող ձեւակերպումներին, այլ դժվարությամբ նկատվող աշխատանքներին: Երբեմն քաղուժերի կատարած գործն էլ չի նկատվում, ու մարդիկ կա՛մ իրենց քվեն նվիրում են, կա՛մ էլ վաճառում: Եւ այս համակարգը ձեռնտու է հենց կուսակցություններին: