Քաղաքական գործիչ լինելը շատ դժվար է, քանզի, անընդհատ գտնվելով հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում, հաճախ հնարավոր չի լինում խուսափել տհաճ իրավիճակներից: Այս անգամ բավական տհաճ իրավիճակում է հայտնվել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Երկու օր է` համացանցում պտտվում է վերջինիս ելույթի տեսագրությունը, որտեղ, դիմելով ՕԵԿ-ական կանանց, Բիշարյանը հայտարարում է. «ՕԵԿ-ում կանայք շատ են` ի դեմս Արթուր Բաղդասարյանի»: Ենթադրելի էր, որ տիկին Բիշարյանի լեզվական այս սայթաքումը ծաղրուծանակի առարկա կդառնա սոցիալական ցանցերում, եւ եթե հաշվի առնենք նաեւ նախընտրական շրջանը, ապա սեւ PR-ի լավ առիթ է հակառակորդ քաղաքական ուժերի համար:
Մի քանի մեջբերումներ անենք տարբեր օգտատերերի կողմից «Ֆեյսբուք»-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանություններից:
Գագիկ Հովհաննիսյան. «Քա՛ վա~յ… տղամարդկային ինքնասիրութիւնս խախտուեց… Չբռնե՞մ կուսակցութիւն բացեմ… ի~նչ գնահատել կը գնահատեմ…)))):
Արշալույս Մղդեսյան. «Մարդ ես պատահում է մեկ մեկ, երբ սխալվում ու ճիշտն ես ասում… ՃՃՃ», Նա բացահայտեց կուսակցության ղեկավարի գաղտնիքը…»:
Անի Գրիգորյան. «Ճիշտ ա ասում, բա ոնց !!!:)))))))))»:
Շողիկ Բաղդասարյան. «Թշնամին տնից է լինում»:
Իսկ ահա օգտատերերից Արսեն Զազունյանն էլ «գտել է» Բիշարյանի լեզվի սայթաքման պատճառը եւ ֆեյսբուքյան իր պատին գրում է. «Ներկայացնենք Հեղինե Բիշարյանի կենսագրությունը, որով արդեն պարզ կդառնա, թե հիմա է արդյոք նրա լեզուն սայթաքել, թե նա իր կերպարով այդպես սայթաքելով, որպես տղամարդ-կին` Նազարի բախտով հայտնվեց իշխանական վերեւներում: 17 տարեկանում էլեկտրաապարատների գործարանում բանվոր էր, այնուհետեւ վարպետ մինչեւ 27 տարեկանը: 30 տարեկանում ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը` ստանալով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Իսկ դրանից 2 տարի անց աշխատում է դպրոցում որպես պատմության եւ իրավունքի ուսուցչուհի` չունենալով համապատասխան որակավորում: Ա. Բաղդասարյանին հենց նման կադրեր են պետք: Ախր սրանք շատ հավատարիմ են է, բա հո չեն գնա ու նորից գործարանում բանվորություն անեն, այն դեպքում, երբ Արթուր Բաղդասարյանին գովելը բերում է անասելի բարիքներ ու «աշխարհը խալի է ոտիդ տակ» կարգավիճակ: Այնպես որ Արթուր Բաղդասարյանն իգական սեռի վերածվեց ոչ ամենեւին Հեղինե Բիշարյանի լեզվի սայթաքման պատճառով, սա ընդամենը հետեւանքն է: Իսկ պատճառը, որ նա այդ որակների դրսեւորման արդյունքում է հայտնվել իր այս դիրքում: Այնպես որ դժվար է ասել, թե սա իրոք լեզվի սայթաքում էր, թե հոգու պոռթկում ոչ հարմար պահի»:
ԲԻՇԱՐՅԱՆԻ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆ ՈՒ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ