ԶԱՐԴԱՐԵԼ Է ԶԱՏԻԿԻ ՁՎԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Զաալֆելդ քաղաքի թոշակառուն իր այգու խնձորենին զարդարել է Զատիկի տասնյակ հազարավոր ձվերով: 76-ամյա Ֆոլկեր Քրաֆթը ձվերը սկսել է հավաքել 1965-ից: Նրա խոսքով` սկզբնական հավաքածուն բաղկացած է եղել ընդամենը 18 դեկորատիվ ձվերից: Այնուհետեւ տարեցտարի նա իր հավաքածուն համալրել է նորանոր տեսակներով: Ծառը զարդարելու համար նոր ձվեր պատրաստելուն մասնակցել է գերմանացու ողջ ընտանիքը: «Ձվերի պահելու համար այլեւս տեղ չունեմ. եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեմ ձվերի հետ քնել»,-նշել է թոշակառուն:




Լրահոս