ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ապրիլի 6-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կկայանա 36-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի եւ 29-ամյան աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանակայի մենամարտը: Նրանք պայքարելու են WBC վարկածով թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: 8 շաբաթ ինտենսիվ մարզումներից հետո Դարչինյանն ասել է, որ պարապմունքները բավականին խիստ ռեժիմով են ընթացել, եւ ինքը պատրաստ է Յամանակայից տիտղոսը վերցնել: «Ես նպատակ ունեմ տուն վերադառնալ եւս մեկ չեմպիոնական տիտղոսով: Վստահ եմ, որ կրկին կդառնամ աշխարհի չեմպիոն»,-ասել է Դարչինյանը:




Լրահոս