ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հորեղբորս երեխան առողջական խնդիրներով է ծնվել, հիմա արդեն դպրոց գնալու ժամանակն է: Խնդրում եմ ասել` արդյոք հաշմանդամ երեխայի ծնողներն իրենք են որոշում` հատուկ, թե հանրակրթական դպրոց է գնալու երեխան:

Եվա Պապիկյան, 38 տարեկան, թարգմանչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի` պետությունը ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

Հատուկ կարիքներով մարդկանց
աջակցության «Ունիսոն» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խիստ ցանկալի կլիներ, եթե ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների թիվն այնքան քիչ լիներ, որ համապատասխան դպրոցներ հիմնելու կարիքն էլ չլիներ: Այսուհանդերձ, նման երեխաների կրթության հարցն ավելի հարմար է հենց հատուկ դպրոցներում իրականացնել, քանի որ դժվար չէ պատկերացնելը, թե նման երեխաներն ինչպիսի հոգեբանական դժվարությունների կհանդիպեն հանրակրթական դպրոցներում:




Լրահոս