Armlur.am-ն ԱԻՆ-ից տեղեկանում է, որ օգոստոսի 22-ին, ժամը 08.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը:
Ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։