Չորրորդ ինքնիշխանություն. Մարդիկ գրանցված են նաև եկեղեցու բակում և վառելիքի օբյեկտ-բազաներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էրեբունի և Շենգավիթ համայնքներն րնդգրկող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում բավականին գսւվեշտալի «տեսարաններ» է հայտնաբերելօ թերթը: Մասնավորապես` այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հագար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է “”Եկեղեցու բակ””, “”Հարակից շենքի հարակից ավտոտնակ””, “”Նկուղ””, “”Վառելիքի օբյեկտ, բազա””: “”Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում էլ գրանցված են Հայկուհի Նիկողոսյանը և Նարինե Նիկողոսյանը: “”Հարակից շենքի հարակից ավտոտնակ””. այս անորոշ հասցեում էլ գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն ևս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է: Այսպիսի “”ճակատագրի”” է արժանացել նաև Հասմիկ Սիմոնյանը: Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող “”Վառելիքի օբյեկտ, բազա”” ձևակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ագգանունը: Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում: Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանր գրանցված է 104 մարդ: Սպասենք ոստիկանության ճշգրտումներին: Ի դեպ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Օրինակ` թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է նաև, որ այս տարածքի մեջ է մտնում նաև Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան””,´ գրում է թերթը: 




Լրահոս