Որքանով Վերին Լարսի փակ լինելը կազդի մթերքների արտահանման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սողանքի հետևանքով նախօրեին փակվել էր Վերին Լարսի ավտոճանապարհը: Երեկ տեղեկություն տարածվեց, որ մոտ տաս օր ճանապարհը փակ է լինելու, իսկ Վրաստանի վարչապետն էլ՝ ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարության ժամանակ խոստացավ, որ մոտ տասն օր անց ճանապարհը կսկսի գործել: Այսօր լրագրողները Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցին, թե ճանապարհի փակ լինելը որքանով վնաս կարող է հասցնել գյուղատնտեսությանը:

Նա նշեց, որ մայիս ամսին կրկին այդ ճանապարհը փակ էր, և այդ ժամանակ տուժվեցին, քանի որ խնդիրներ առաջացան այն մթերքների հարցում, որոնք մեքենաներով էին տեղափոխում:

«Դա միակ ճանապարհն է, որտեղով տանում են պտուղ-բանջարեղենը: Վրաստանի վարչապետը խոսք է տվել, որ տաս օրում կբացեն: Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի և մենք այլևս խնդիրներ չենք ունենա», – ընդգծեց նա՝ հավելելով, որ պտղի մթերման աշխատանքները շարունակվում են, քանի ընկերություններն ունեն համապատասխան հնարավորություններ և ճանապահի բացվելուց հետո արտահանումը կշարունակվի:




Լրահոս